ԱՄՆ պետքարտուղար է նշանակվել Ջոն Քերին։ Այդ մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Մինչ այժմ Քերին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավարն էր։
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին ներկայացրել է հրաժարականի իր դիմումը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է նախագահի աշխատակազմը։
Բուենոս Այրեսի իշխանությունները հատուկ նշանակության ուժեր են ուղարկել՝ քաղաքի ծայրամասում սուպերմարկետը թալանող հարյուրավոր մարդկանց խաղաղեցնելու համար։ Ոստիկանները կանխել են հարձակումը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ։
Լոնդոնում, Էկվադորի դեսպանատանը արդեն կես տարի բնակություն հաստատած Ջուլիան Ասանժը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ իրեն չեն կարող վախեցնել և ինքը պատրաստվում է WikiLeaks կայքում հրապարակել մեկ միլիոն նոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին:
Ավելի քան 30 մարդ է մահացել Քենիայի հարավ-արևելքում հողագործների և հովիվների միջև տեղի ունեցած բախումից։ Զոհերի թվում 5 երեխա և 5 կին են։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Քենիայի մասնաճյուղը։
Առատ ձյան տեղումների պատճառով ավելի քան 400 հազար մարդ ԱՄՆ-ում մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքից տուժել է 13 նահանգ՝ Նեբրասկան, Արկանզասը, Լուիզիանան, Տեխասը, Կանզասը, Ալաբաման և այլն։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն է տվել 2013 ֆինանսական տարում ռազմական բյուջեի մասին օրինագծին, համաձայն որի՝ եկող տարի ԱՄՆ-ն ռազմական նպատակներով կծախսի 633 միլիարդ դոլար։ Այդ գումարը 1,7 միլիարդ դոլարով ավելի է, քան պահանջել էր ամերիկայան վարչակազմը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, պահանջել են Իսրայելից անհապաղ դադարեցնել պաղեստինյան բռնազավթված տարածքների բնակեցման գործընթացը։
Արդյո՞ք պատահականություն է սեպտեմբերին Իսրայելի հարձակումը, հատկապես՝ սեպտեմբերի 27-ից ավելի ուժգին, ինտնեսիվ հարձակումները Լիբանանի վրա։ Ադրբեջանի հետ սերտ ռազմական համագործակցության մեջ գտնվող Իսրայելը ի՞նչ ակնկալիքներ ունի սեպտեմբերին սկսած ռազմական գործողություններից, ու՞ր է փորձում այն տանել, ո՞ր տարածաշրջան է փորձում տեղափոխել։